Samvel sargsyan biography of william
Samvel sargsyan biography of william
Samvel sargsyan biography of william kent!
Մի քանի օրից կդառնար 68 տարեկան, բայց չհասցրեց… Սամվել Սարգսյանն է մահացել` թատրոնի և կինոյի արտիստը: Ավագ սերունդը նրան կհիշի «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, ավելի կրտսեր սերունդը` «Փեսացուն կրկեսից» ֆիլմից, «Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներից և շատ այլ նախագծերից: Սամվել Սարգսյանը թանկ դերասան էր` բառի բոլոր իմաստներով.
նա մարդ էր, որը լավ գիտեր իր գինը:
Լավ դերասանը պետք է լավ վարձատրվի
Սամվել Սարգսյանն ասում էր, որ կարևոր է` դու լավ ես խաղում դերը, թե ոչ, բայց ավելի կարևոր է` այն քեզ ոգևորում է, թե ոչ…Մեր հերթական զրույցներից մեկի ժամանակ Սամվել Սարգսյանն ասաց` գոնե ճաշակ թելադրող դերասանները պետք է նորմալ վարձատրվեն.
«Ռեժիսորներից մեկին մի առիթով առաջարկեցին ինձ հետ համագործակել, ասաց` չէ, ինքը թանկա, իր տեղը կարող ենք ութ հոգի վերցնել… Միայն թե մեկին գտնեն-բերեն: Այդ իրենց պատկերացմամբ եմ թանկ դերասան, գործից հասկացող մարդը երբեք նման բան չի ասի»։
«Էս ո՞վ է գրել էս ապուշությունը…»
Սամվել Սարգսյանի համար միեւնույն չէր, թե ինչ ֆիլմում է նկարվում,